Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

Աղոթարան

Աղոթարան
25.07.2024 | 00:01

Տե՛ր, փարատիր Քո ժողովրդի հիվանդություններն
ու ցավերը եւ բժշկիր:
Աստված մեր,
շնորհիր ամենքին
կատարյալ առողջություն
ամենահաղթ սուրբ Խաչիդ նշանով,
որով վերացրիր մարդկանց տկարությունները
եւ դատապարտեցիր մեր թշնամուն:
Դու՛ ես մեր կյանքն ու փրկությունը
բարերար, բազումողորմ Աստված,
որ թողություն ես տալիս մեր մեղքերին
եւ ազատում հիվանդություններից.
ամեն:

Դիտվել է՝ 1732

Մեկնաբանություններ